ՈՒԳԸ ընդլայնված նիստը ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 2026–2027 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստը:
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում 2027 թ. փետրվարի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով: