Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ս․թ․ հուլիսի 13-25-ը տեղի է ունեցել հիմնարար գիտություններին նվիրված միջազգային կոնգրես՝ «International Congress of Basic Science 2025» խորագրով, որին որպես հրավիրված դասախոս մասնակցել է ԵՊՀ պրոֆեսոր, հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, Հայկական մաթեմատիկական միության նախագահ Յուրի Մովսիսյանը։
Յուրի Մովսիսյանի մեկժամանոց պլենար դասախոսությունը՝ նվիրված գերնույնություններին և դրանց կիրառություններին, մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում։ Հատկապես կարևոր էր գերնույնությունների կիրառությունը երկրորդ կարգի տրամաբանության և երկրորդ կարգի հանգունակների տեսության խնդիրների լուծման համար, որոնք սահմանվել են Ա․ Ի․ Մալցևի, Ա․ Տարսկու, Լ․ Ֆուքսի և Բ․ Ի․ Պլոտկինի կողմից։
Նշենք նաև, որ պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը գերնույնությունների տեսությանը նվիրված երեք մենագրությունների հեղինակ է (որոնք լույս են տեսել 1986 թ․, 1990 թ․, 2023 թ․):