
Ռիսկերի կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի տևողությունը 2 կիսամյակ է: Ուսման վարձը կազմում է 800 000 ՀՀ դրամ։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա (անկախ ՄՈԳ-ից)՝ մրցութային կարգով (ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ)։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մաթեմատիկական գիտելիքներ ունեցող ռիսկերի կառավարիչներ, պորտֆելների կառավարիչներ, ֆինանսիստներ, որոնք կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական համակարգի, ֆինանսական ոլորտի՝ ներդրումային, հեջինգային, բանկային և այլ, ինչպես նաև ոչ ֆինանսական ոլորտի հաստատություններում:
Ծրագրի բուկլետը՝ այստեղ:
Կոնտակտներ
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն
Հեռ․՝ (+374 60) 710 375 (ներքին՝ 23-75)
Ամբիոնի վարիչ՝ տ.գ․թ․, դոցենտ Կարինե Ավետիսյան
Հեռ.՝ (+374 60) 710 376 (ներքին՝ 23-76)