ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը անհատական խորհրդատվություն է տրամադրում մագիստրոսական ծրագրերի դիմորդներին։ Եթե ցանկանում եք առավել մանրամասն ծանոթանալ կենտրոնի կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագրերի առանձնահատկություններին և կատարել ապագա մասնագիտացման ճիշտ ընտրություն, ապա դիմեք կենտրոնի խորհրդատուներին։
Կենտրոնի խորհրդատուներն են․
ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Ս․ Շուքուրյանը
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Ա․ Ավագյանը
«Տեղեկատվական համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագրի ղեկավար Մ․ Մանուկյանը
«Տեղեկատվական համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Տեղեկատվական համակարգերի կառավարում» կրթական ծրագրի ղեկավար Ա․ Կոստանյանը