ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում տեղի կունենա հերթական սեմինարը, որի շրջանակում Առաջադեմ ֆունկցիոնալ մատերիալների լաբորատորիայի ղեկավար Դավիթ Ղազարյանը հանդես կգա «Հարթության մեջ հիպերբոլիկ վան դեր Վալսի MoOCl₂-ի դինամիկ դիէլեկտրիկ թափանցելիության թենզորը և առաջացող քիրալ ֆոտոնային կիրառությունները» («Dynamic dielectric permittivity tensor of in-plane hyperbolic van der Waals MoOCl₂ and emergent chiral photonic applications») թեմայով զեկուցմամբ։
Զեկուցումը նվիրված է ժամանակակից ֆոտոնիկայի և երկչափ նյութագիտության արդիական խնդիրներին։ Քննարկվելու են MoOCl₂ հարթաշերտ վան դեր Վալսյան նյութի դինամիկ դիէլեկտրիկ հատկությունները, հիպերբոլիկ միջավայրերի ֆիզիկական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող քիրալ ֆոտոնային երևույթներն ու կիրառական հեռանկարները նանոֆոտոնիկայում, օպտոէլեկտրոնիկայում և առաջադեմ օպտիկական սարքերում։