ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ, 022 լսարան
Երկուշաբթի, մարտ 9, 2026
Ս.թ. մարտի 9-13-ը՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում (022 լսարան) Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն-կենտրոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի դասախոսությունների շարք, որը կվարի դոկտոր Նեֆելի Լագոպատին՝ Աթենքի ազգային և կապոդիստրիան համալսարանի (Հունաստան) կենսաբանության և նանոբժշկության ոլորտի գիտնականը։ Այցը կազմակերպվում է «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում։
Դոկտոր Լագոպատիի գիտական գործունեությունն ուղղված է բժշկական ֆիզիկայի և առաջադեմ նյութագիտության ոլորտներին։ Նա զբաղվում է նանոկառուցվածքային նյութերի սինթեզի և դրանց կիրառելիության ուսումնասիրությամբ՝ հատկապես քաղցկեղի բուժման նպատակով։ Հետազոտությունները ներառում են կենսաբանական և կոմպոզիտային նյութեր, ինչպես նաև նանոբժշկության նորարարական ուղղություններ։
Դասախոսությունների թեմաները՝
• Նանոբժշկության և նանոտեխնոլոգիաների ներածություն (Introduction to Nanomedicine and Nanotechnology),
• Ֆոտոկատալիզատորների կենսաբանական և շրջակա միջավայրային կիրառությունները (Biological and Environmental Applications of Photocatalysts),
• Կենսաբանական սենսորներ՝ պինդմարմնային նանոկառուցվածքային նյութերի հիման վրա (Biological Sensors Based on Solid-State Nanomaterials),
• Նանոտեխնոլոգիաների այլ կիրառություններ՝ ներառյալ նանոնյութերի օպտիմալ հատկությունների կանխատեսումը արհեստական բանականության միջոցով (Other Applications of Nanotechnology: Prediction of Optimal Properties of Nanomaterials Using AI):