Տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և Հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնների համատեղ սեմինարը:
Հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի ուսանողներն իրենց գիտական ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Նվարդ Վարդանյանի հետ Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողներին ներկայացրին հայ բանահյուսության նմուշների քննության արդյունքները, որոնք կատարվել են ավարտական և մագիստրոսական աշխատանքների շրջանակներում։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկուցումները և մասնակցեցին քննարկմանը։



