Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Սեդա Քերոբի Գասպարյանը ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ արժանացել է շնորհակալագրի:
Սեդա Գասպարյանի բազմամյա գիտամանկավարժական գործունեությունը, լեզվաբանության ոլորտում ունեցած նշանակալի ներդրումը և Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդը բարձր գնահատանքի են արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ պրոֆեսոր Սեդա Գասպարյանին հանձնած շնորհակալագիրը վերջինիս երկարամյա նվիրյալ աշխատանքի, գիտամանկավարժական ակնառու գործունեության և համալսարանի զարգացման գործում ունեցած բացառիկ վաստակի բարձր գնահատականն է:
Պրոֆեսոր Սեդա Գասպարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկի պետական համալսարանը, որում ընդգծվում է պրոֆեսորի ունեցած ավանդը երկու բուհերի միջև կրթական, գիտական կապերի ամրապնդման և զարգացման գործում:



