ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ավարտական վկայականներ հանձնվեցին 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտներին
Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցեցին ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, հյուրեր և շրջանավարտների հարազատները։
Արարողության ընթացքում շրջանավարտներին ուղղված շնորհավորական ելույթներով հանդես եկան ֆակուլտետի դեկանը, դասախոսական համակազմի ներկայացուցիչները: Նրանք շրջանավարտներին մաղթեցին մասնագիտական հաջողություններ ու վերելքներ՝ ընդգծելով, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, լեզվական և հաղորդակցական հմտությունները հիմք կծառայեն հետագա թե՛ մասնագիտական գործունեության, թե՛ անձնական կյանքի համար:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը շարունակաբար իրականացնում է բարձրակարգ մասնագետների պատրաստման իր առաքելությունը՝ ապահովելով որակյալ լեզվաբանական կրթություն, մասնագիտական կարողությունների զարգացում և կատարելագործում:








