Ծրագրի մասին
«Անգլերեն և գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է անգլիական բանասիրության ամբիոնում առկա ուսուցմամբ: Ուսման տևողությունը երկու տարի է, ուսման վարձի չափը ՝ 800 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ բանասիրության մագիստրոս:
13 և բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող և ամփոփիչ ատեստավորման գնահատականի առկայության դեպքում ԵԼՀ ֆակուլտետի 2022-2024 թթ․ շրջանավարտները մասնակցում են մրցույթի առաջին փուլին։ Մյուս ֆակուլտետների և այլ բուհերի ուսանողները մասնակցում են երկրորդ փուլին։
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ։
Ծրագրի նպատակը
Ծրագիրը նպատակադրված է զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով խորացված ուսուցում անգլիական բանասիրության ոլորտում, տրամադրելու տեսական խոր գիտելիք՝ լեզվաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, ինչպես նաև խթանելու ուսանողների քննադատական մտածողությունը, տեսական և պրակտիկ գիտելիքները համադրելու կարողությունը, որը հնարավորություն կտա մասնագիտական գործունեություն ծավալելու հասարակական կյանքի բազմազան ոլորտներում:
Առավելությունները
Ծրագրի մրցակցային առավելություններից է անգլերենով բազմազան նոր գիտակարգերի (գործառական ոճագիտություն, գործաբանական լեզվաբանություն, տեքստի մեկնաբանություն, զուգադրական լեզվաբանագիտություն, իմաստաբանություն) ուսուցման կարևորումը: Կրթական սույն ծրագրի իրականացման գործընթացում զարգացվում է բանասիրությանն առնչվող մասնագիտական հենքը, կարևորվում են ոչ միայն բանասիրության բնագավառում կիրառվող տեսագործնական մոտեցումները, այլև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող գործնական գիտելիքներն ու հմտությունները: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական և վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են աշխատանքային հետագա գործունեության համար: Սա նշանակում է, որ բանասիրության տեսությանն առնչվող հիմնախնդիրներից բացի՝ խիստ կարևորվում է նաև հասարակական գործունեության դաշտում (կրթություն, մեդիա, գործարար ոլորտներ, տուրիզմ և այլն) գործնական շփման ունակությունների զարգացումը:
Կարիերայի հնարավորությունները
«Անգլերեն և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում անգլերենի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝ թարգմանիչ, մենեջեր, էքսկուրսավար, կրտսեր գիտաշխատող, մամուլի քարտուղար, խմբագիր: Հնարավոր աշխատավայրերն են՝ միջազգային կազմակերպություններ, կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ, բանկեր, տուրիստական գործակալություններ, թանգարաններ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ասպիրանտուրայում և համապատասխան վերապատրաստումներից հետո դասավանդելու բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հարցաշար և գրականության ցանկ
Theoretical Grammar
- The Noun, Number and Case
- The Verb, Tense, Aspect, Correlation
- Word-Combinations, Types of Word-Combinations
- The Sentence, Types of Sentences
- Principles of Sentence Modelling
- Quirk, R., Greenbaum, S., Leech, Q., Svartvik, J. A University Grammar of English. London: Longman, 1992.
Mkhitaryan Y., Chubaryan, A. Theoretical English Grammar. Yerevan: YSU, 2013.
History of the English Language
- Mutation in OE and its Later Results
- The Great Vowel Shift
- The System of Declension and its Later Development
- The System of the Weak Verb and its Later Development
- The System of the Strong Verb and its Later Development
- Baugh, A. C., Cable, T. A History of the English Language. London: Routledge, 2002.
Galstyan, A., Paronyan, Sh. Historical Development of English. Yerevan: YSU, 2013.
Linguostylistics
- The Linguostylistic Method of Analysis
- Stylistic Layers of Vocabulary
- Figures of Speech, Stylistic Devices
- Liguopoetics of Verbal Art, Polyphony of the Word as a Linguopoetic Device
- Functional Stylistics, Functions of Speech and Functional Styles.
- Akhmanova, O. Linguostylistics; Theory and Method. M.: MGU, 1972.
Գասպարյան, Ս․, Մուրադյան, Գ․ Գասպարյան, Ն․ Գործառական Ոճագիտություն։ Երևան։ ԵՊՀ, 2011։
English Phonology
- Segmental Phonology
- Lexicological Phonetics
- The Basic Tunes in English
- Prosodic Features of Speech
- Paralinguistic Features of Speech
- Roach, P. Phonetics and Phonology. Cambridge, CUP, 2009.
Lecumberri, M., Maidment, J. English Transcription Course. 2000. London: Routledge.
Lexicology
- Word-Groups and Phraseological Units
- Affixation and Word-Composition.
- Meaning, Types of Meaning, Word/Morpheme Meaning
- Word-Structure
- Classification of Morphemes
- Liberman, A. Word Origins. And How We Know Them: Etymology for Everyone. Cambridge: CUP, 2005.
- Գիրունյան, Գ. Անգլերենի բառագիտության հիմունքներ: Երևան: ԳԱՍՊՐԻՆՏ, 2009:
Կոնտակտներ
Էլհասցե՝ englishphil20@gmail.com, g.murad@ysu.am