
Անգլերեն, գերմաներեն և հաղորդակցություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը կազմված է բակալավրիատի եվրոպական ծրագրերին համապատասխան՝ հաշվի առնելով նաև տեղական կրթական գործոնները: Ծրագիրը լրացուցիչ վճարովի հիմունքով հնարավորություն է ընձեռում ուսման վեց կիսամյակների ընթացքում հավաքելու 30 կրեդիտ «Մանկավարժություն» մասնագիտական բլոկից՝ ստանալով գերմաներենի կամ անգլերենի (ըստ ցանկության) մանկավարժի որակավորում:
Ընդունելության պահանջները
Ծրագրին դիմելու հնարավորություն ունեն միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները: Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (ՀՀ Կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թ. N 597-Ն)):
Դիմորդը հանձնում է ընդունելության հետևյալ քննությունները՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), անգլերեն (գրավոր) կամ գերմաներեն (գրավոր):
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ապահովել գերմաներենի, ինչպես նաև անգլերենի բնագավառում համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն և պատրաստել լայն պրոֆիլի մասնագետներ միջմշակութային և միջլեզվային հաղորդակցության և թարգմանության բնագավառում:
Ծրագրի առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի գերմաներենով և անգլերենով (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր) հաղորդակցվելու, մեկնաբանելու, վերլուծելու և թարգմանելու տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկություններ՝ կիրառելով ձեռք բերված միջմշակութային ունակություններն ու լեզվական հմտությունները։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու գերմանախոս և անգլիախոս դեսպանատներում, հյուպատոսարաններում, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակներում, Գյոթեի անվան ինստիտուտում, հայրենական պետական կառույցներում, հրատարակչություններում, տուրիստական ընկերություններում, դասավանդելու «Գերմաներեն» կամ «Անգլերեն» առարկան (ըստ ընտրության) հանրակրթական դպրոցներում և կրթական տարբեր հաստատություններում:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝
Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գայանե Սավոյան