
Անգլերեն և գրականություն
Բակալավրի կրթական ծրագիր
Անգլերեն և գրականություն
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (ՀՀ Կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թ․ N597- Ն))։
Դիմորդը հանձնում է ընդունելության հետևյալ քննությունները՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), անգլերեն (գրավոր):
Ծրագրի նպատակը
Պատրաստել անգլերենի և գրականության որակավորված մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել հրատարակչություններում, խմբագրություններում, դեսպանություններում և հանրակրթական տարբեր կառույցներում։
Առավելությունները
Ծրագրի մրցակցային առավելություններից է անգլերենով բազմազան նոր գիտակարգերի (մեդիագրագիտություն, իրավաբանական անգլերեն, տուրիզմի անգլերեն, անգլիալեզու գրականությունը կինոյում, անգլիալեզու գիտաֆանտաստիկայի լեզուն և ոճը, անգլիալեզու մանկագրության լեզուն և ոճը, լեզու և քաղաքականություն և այլն) ուսուցման կարևորումը:
Կրթական ծրագրի շրջանակում զարգացվելու են բանասիրությանն առնչվող մասնագիտական կարողությունները, բանասիրության բնագավառում կիրառվող տեսագործնական մոտեցումները, հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող գործնական գիտելիքներն ու հմտությունները: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական և վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Սա նշանակում է, որ բանասիրության տեսությանն առնչվող հիմնախնդիրներից բացի՝ մեծապես կարևորվելու է հասարակական գործունեության դաշտում (կրթություն, մեդիա, գործարար ոլորտներ, տուրիզմ և այլն) գործնական շփման ունակությունների զարգացումը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները անգլերենի և գրականության համապարփակ գիտելիքների, ինչպես նաև համապատասխան հմտությունների առկայության շնորհիվ կկարողանան աշխատել մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում և ձեռնարկություններում, հանրապետական և միջազգային տարբեր կազմակերպություններում, դրսևորել քննադատական և վերլուծական հմտություններ, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեություն ծավալելու համար:
Շրջանավարտները կարող են աշխատել որպես խմբագիր, թարգմանիչ, մարկետոլոգ, վերլուծաբան, կայքի խմբագիր, խորհրդատու։
Կոնտակտներ
բ․գ․թ․, Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Ն․ Մադոյան