ԵՊՀ 7-րդ մասնաշենք, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, 507 լսարան
Ուրբաթ, մայիս 8, 2026
Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Գերմանական բանասիրության ամբիոնում տեղի կունենա գիտական սեմինար, որի ընթացքում դասախոս Գայանե Մելտոնյանը կներկայացնի «Թվային մեդիայի կիրառումը օտար լեզուների դասավանդման գործընթացում․ մեդիադիդակտիկայի մի շարք ասպեկտներ» թեմայով զեկուցումը։
Թեման արդիական է, քանի որ անդրադառնում է թվային մեդիայի տարբեր տեսակների արդյունավետ կիրառությանը օտար լեզուների դասավանդման գործընթացում։