«Scopus» (Q2) և «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորվող «Journal of Language Contact» («Brill» հրատարակչություն) պարբերականում լույս է տեսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ Հակոբ Ավչյանի հետազոտությունը։
Դոցենտ Հակոբ Ավչյանի հերթական հետազոտությունը նվիրված է հյուսիսային թալիշերենում արաբական ծագման փոխառությունների համակարգային քննությանն ու լեզվաբանական վերլուծությանը։ Սույն աշխատանքն առանցքային նշանակություն ունի իրանական լեզվաբանության, արեալային լեզվաբանության և միջլեզվային շփումների (language contact) օրինաչափությունների բացահայտման տեսանկյունից։
Հոդվածը պատրաստվել է հրատարակության ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հյուսիսային թալիշերենի բառապաշարը. բնիկ և փոխառյալ շերտեր (պատմահամեմատական ասպեկտ)» (ծածկագիր` 25YR-6A029) ծրագրի շրջանակում։