Ս.թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի կունենա «Ադրբեջանի պետական լեզվական քաղաքականությունը և տեղաբնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների իրացման խնդիրները. հանրակրթական դասագրքեր և հարակից հարցեր» թեմայով աշխատաժողով։
Միջոցառումն իրականացվում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող (ծածկագիր՝ 24SSAH-6B028) «Լեզուների վտանգվածությունն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության և տեղաբնիկ ժողովուրդների հանրալեզվաբանական վարքագծի ուսումնասիրություն իրանական լեզուների (քրդերեն, թալիշերեն և թաթերեն) օրինակով» թեմատիկ ծրագրի («Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ – 2024») շրջանակում։
Աշխատաժողովին կմասնակցի նաև ծրագրի արտասահմանյան գործընկեր, Կանադայի Օտտավայի Կարլտոնի համալսարանի պրոֆեսոր Ջաֆֆեր Շեյհոլիսլամին։
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնում։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու աշխատաժողովին։