Ս.թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված հայ-իրանական լեզվական փոխառնչակցություններին։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հրավերով Հայաստանում է Հռոմի Սապիենցա համալսարանի դոկտոր, միջին արևելաիրանական բանասիրության հայտնի մասնագետ Մարկո Ֆատտորին, որի հետազոտությունները և գիտական հրապարակումները ներառում են նաև հայ-իրանական լեզվական շփումների ոլորտը։
Այցի շրջանակում դոկտոր Ֆատտորին հանդես կգա «Հին հայերենի և միջին իրանական լեզուների շփման ասպեկտները. առանձին օրինակային ուսումնասիրությունների ընտրանի» թեմայով դասախոսությամբ։
Դասախոսությանը կարող են մասնակցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և այս թեմայով հետաքրքրված մասնագետները։