Հունիսի 2-3-ը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի դահլիճում կանցկացվի «Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ» խորագրով միջազգային գիտաժողով, որի շրջանակում Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի մասնագետներ կներկայացնեն և կքննարկեն արաբերենի դասավանդման և ուսումնառության գործընթացները ձևավորող սոցիալական ու մշակութային գործոնների միջև եղած կապը, արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ազդեցությունը լեզվական բազմազանության վրա, լեզվի դասավանդման մեջ բարբառների և մշակութային տարրերի ներառման մեթոդները և այդ տարրերի ազդեցությունը ինչպես դասավանդման, այնպես էլ ընդհանուր ուսուցման գործընթացի վրա: Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել և քննադատաբար գնահատել արաբերենի դասավանդման մեջ զարգացող մանկավարժական մոտեցումները՝ շեշտը դնելով արդի գրական արաբերենի և արաբական բարբառների միջև եղած փոխհարաբերության վրա։ |
- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Արևելագիտության ֆակուլտետ
- Սեմինարներ
- Սոցիալ-մշակութային շերտերը արաբերենի դասավանդման մեջ