Պատմության ֆակուլտետում ս.թ. սեպտեմբերի 30-ին հյուրընկալվեց Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Էլիզա Պրունոն, որը Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում հանդես եկավ «Արտադրության հնագիտություն․ առարկաների պատրաստումն ու օգտագործումը» թեմայով զեկուցմամբ։
Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսորն անդրադարձավ արտադրության հնագիտության հիմնական մոտեցումներին ու ուսումնասիրման մեթոդներին՝ առանձնահատուկ անդրադառնալով քարե և խեցեգործական նյութական մշակութային ժառանգությանը։ Քննարկվեցին առարկաների պատրաստման գործընթացները, օգտագործվող հումքն ու նյութերը, արտադրական տեխնիկաները, ինչպես նաև դրանց կիրառման և ուսումնասիրման ժամանակակից մեթոդները։
Հնագիտական օրինակներով ներկայացվեցին նաև առարկաների օգտագործման հետքերի, գործառույթների և շրջանառության ուսումնասիրությանը։ Ներկայացվեց, թե ինչպես կարող են նյութական մշակույթի առանձին առարկաները կարևոր տեղեկություններ հաղորդել անցյալի հասարակությունների առօրյայի, արտադրական հմտությունների, տեխնոլոգիական գիտելիքների և մշակութային կապերի վերաբերյալ։
Զեկուցումը կարևոր էր նաև այն առումով, որ քննարկված նյութը հնարավորություն տվեց նյութական մշակույթի ուսումնասիրությունը դիտարկել առարկայի ստեղծման ամբողջական շղթայի՝ հումքի ընտրությունից և մշակման տեխնիկայից մինչև պատրաստի առարկայի կիրառություն և շրջանառություն։
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու միջազգային հնագիտական հետազոտական փորձին, արտադրության հնագիտության արդի մոտեցումներին և նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման ժամանակակից մեթոդներին։ Քննարկումը նաև նպաստեց մասնագիտական գիտելիքների փոխանակմանը և միջազգային պատմագիտական փորձի ներկայացմանը Պատմության ֆակուլտետում։