«Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր». միջազգային գիտաժողով
Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
Գիտաժողովի նպատակն է նորագույն հետազոտությունների արդյունքների լույսի ներքո քննարկել հայոց պատմության հնագույն և հին շրջանների, ինչպես նաև պատմական ժողովրդագրության տարբեր հիմնահարցերը։
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)»․ միջազգային գիտաժողով
2027 թ. փետրվարի 20-ին Պատմության ֆակուլտետում ԵՊՀ «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով։
Գիտաժողովը նվիրված է անցումային հասարակությունների, ինքնության ճգնաժամերի և դրանց հաղթահարման ռազմավարությունների ուսումնասիրությանը։ Այն միտված է ձևավորելու միջգիտակարգային հարթակ, որտեղ տեսական մոտեցումների և պատմական փորձառությունների համադրմամբ կքննարկվեն ինքնության ձևավորման, խաթարման և փոխակերպման գործընթացները:
«Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր»․ միջազգային գիտաժողով
2025 թվականի դեկտեմբերի 11-12-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն բարձրագույն կրթության, պատմության և հումանիտար տարբեր գիտակարգերի դասավանդման տեսական և մեթոդաբանական խնդիրներ: