Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները տնօրենի և մասնագիտական կողմնորոշման խմբակավարի ուղեկցությամբ ս․թ․ նոյեմբերի 20-ին ճանաչողական այց կատարեցին Պատմության ֆակուլտետ։
Շրջայցի ընթացքում աշակերտները հանդիպեցին Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանին: Նա ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը, ուսումնառության հնարավորությունները և պատմագիտության ուսումնասիրության արդի մոտեցումները։
Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Հայկ Մխոյանի մասնակցությաամբ կազմակերպվեց մասնագիտական կողմնորշմանը նվիրված քննարկում:
Աշակերտներն այցելեցին ԵՊՀ հնագիտական հետազոտությունների լաբորատորիա, որտեղ ծանոթացան հնագիտական պեղումների արդյունքներին, ուսումնասիրեցին տարբեր հնագիտական նյութեր և տեղեկացան այդ ոլորտում կատարվող հետազոտությունների մասին։
Նմանատիպ այցերը նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհական կյանքին նախապատրաստվելուն՝ ընդլայնելով նրանց պատկերացումները պատմագիտության և հարակից ոլորտներում կատարվող հետազոտությունների մասին։
Պատմության ֆակուլտետը շարունակելու է համագործակցել դպրոցների հետ՝ աջակցելով աշակերտների պատմագիտական հետաքրքրությունների ձևավորմանը և հետազոտական աշխատանքների խթանմանը։