Տեղի ունեցավ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի՝ Պատմության ֆակուլտետի կամավոր ուսանողների պարգևատրման արարողությունը։ Դեկան Մխիթար Գաբրիելյանը հավաստագրեր հանձնեց այն ուսանողներին, որոնք ակտիվ ներգրավված են եղել էքսպոյի կազմակերպչական աշխատանքներում։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի կամավոր ուսանողներն աջակցել են էքսպոյի տարբեր փուլերում՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև մասնակիցների ուղղորդում և կազմակերպչական բուն գործընթացների կատարում։ Նրանց պատասխանատու նախաձեռնողականությունը նպաստել է էքսպոյի ընթացքում Պատմության ֆակուլտետի աշխատանքների արդյունավետ և կազմակերպված ներկայացմանը։
Կարևորելով ուսանողների դերն ու նրանց շարունակական ներգրավվածությունը՝ Մխիթար Գաբրիելյանը միջոցառման ընթացքում շնորհակալություն հայտնեց կամավորներին Պատմության ֆակուլտետի կազմակերպած այլ միջոցառումներին ևս ակտիվ մասնակցելու համար:
Հավաստագրերի հանձնումը ոչ միայն գնահատանքի արտահայտություն էր կատարված աշխատանքի համար, այլև խթան՝ ուսանողների հետագա ակտիվ մասնակցության և կամավորական գործունեության զարգացման համար։
Ընդգծվեց կամավորության կարևոր դերը ուսանողական կյանքի, մասնագիտական հմտությունների ձևավորման և հասարակական պատասխանատվության ամրապնդման գործում։
Պատմության ֆակուլտետը կշարունակի խրախուսել ուսանողների ակտիվությունը կրթական, գիտական և հասարակական նախաձեռնություններում։