ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Ալեքսեյ Մուրավյովը ներկայացրեց դասախոսություն՝ «Հավատի խորհրդանիշը և ազգային ինքնությունը քրիստոնյա Արևելքում» թեմայով։
Դասախոսության շրջանակում քննարկվեցին քրիստոնյա հասարակություններում հավատքի խորհրդանիշների ընկալման փոփոխությունները։ Պատմական և մշակութային նյութերը փաստում են, որ Նիկեական հավատո հանգանակի ձևավորման շրջանում ընդունված կրոնական խորհրդանիշները ազդեցություն են ունեցել եկեղեցական, մշակութային և սոցիալական դաշտերում։
Բանախոսը ներկայացրեց նաև հայ դավանաբանական ավանդության դիտարկումը, որտեղ վերլուծվում է հավատքի խորհրդանիշների ընդունման և փոփոխության գործընթացը միջնադարյան և նոր ժամանակներում, ինչպես նաև դրանց կապը ազգային ինքնության ձևավորման հետ։
Թեմայի ուսումնասիրությունն ընդգրկում էր նաև խորհրդանիշների տեղայնացման և տարածման պատմական փաստեր, որոնք ներկայացնում են տվյալ խնդրի ուսումնասիրման մասնագիտական հիմքը և լուսաբանում հավատքի խորհրդանիշների դերը մշակութային ինքնագիտակցության ձևավորման գործընթացում։
Դասախոսությունն ընդգծեց հավատքի խորհրդանիշների և ազգային ինքնության փոխկապակցվածությունը քրիստոնյա Արևելքում։ Ներկայացված փաստերը ցույց են տալիս թեմայի պատմական և մշակութային հենքը և կարող են հիմք ծառայել հետագա ակադեմիական ուսումնասիրությունների համար։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Հավելենք նաև, որ հանդիպման շրջանակում ձեռք բերվեց համաձայնություն առ այն, որ Պատմության ֆակուլտետի դասախոսները Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի նորաբաց «Հայագիտություն» բակալավրիատական կրթական ծրագրով կդասավանդեն հայոց պատմության և ազգագրության հիմնախնդիրներին վերաբերող դասընթացներ։