ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ)
Ուրբաթ, մայիս 30, 2025
Ս.թ. մայիսի 30-ին և 31-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կկայանա «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով ուսուցչական աշխատաժողով: Միջոցառումը նպատակ ունի վերարժևորելու հանրակրթական և բուհական պատմագիտության կապերը, անդրադառնալու պատմության դասավանդման արդի մարտահրավերներին, ինչպես նաև խթանելու բուհի և դպրոցների միջև գիտակրթական երկխոսությունը:
Աշխատաժողովին զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ և ոլորտի հրավիրյալ մասնագետներ: Աշխատաժողովին կմասնակցեն Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների շուրջ 50 ուսուցիչներ:
Միջոցառման տևողությունը.
30.05.2025-ին՝ 11.00-17.00-ն,
31.05.2025-ին՝ 10.00-14.00-ն:
Աշխատաժողովի օրակարգը՝ այստեղ: