ԵՊՀ (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ)
Հինգշաբթի, հուլիս 3, 2025
12․00-15․00
Ս.թ. հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա Պատմության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հյուրեր ռեկտորատից։