
Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, հոկտեմբեր 1, 2025
14․30-16․00
Ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում դասախոսությամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կիրառական մարդաբանության հետազոտական խմբի ղեկավար, կովկասագետ, պ․գ․թ․ Հրանուշ Խառատյանը։
Հ․ Խառատյանը կներկայացնի «Կրոնա-քաղաքական պայքարի ձևեր․ նորահնար առաքյալների ծնունդները և կերպարափոխումները Հարավային Կովկասում» խորագրով դասախոսություն։ Բանախոսն անդրադառնալու է հայկական ազգային ինքնության համար կարևոր նշանակություն ունեցող կրոնա-առասպելաբանական դիպաշարերի (սյուժեների) շուրջ ժամանակակից քաղաքական զարգացումներին։