Ուրբաթ, հոկտեմբեր 3, 2025
Ս․թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:15-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Իվանե Ջավախիշվիլիի պատմության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Եվրոպական համալսարանի դասախոս Սոփիո Քադագիշվիլին հանդես կգա առցանց դասախոսությամբ:
Դասախոսության ընթացքում կներկայացվեն վրացական աղբյուրներում հայ և վրաց ինքնության վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև դրանց մեկնաբանությունը և ընկալումը ժամանակակից վրաց գիտական շրջանակներում։
Դասախոսությունը նախատեսված է «Վրացագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կուրսերի համար, սակայն մասնակցել կարող են նաև բոլոր հետաքրքրվածները։
«Zoom Meetings» հղումը ստորև.
- Meeting ID: 962 596 3946
- Passcode: 1LDfAE