ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, հոկտեմբեր 15, 2025
14․30-16․00
Ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում Հայաստանում կատարած իր հետազոտության արդյունքները կներկայացնի ֆրանսիացի սոցիոլոգ, Փարիզի համալսարանի (Université Paris-Cité) սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Սեսիլ Լըֆևրը (Cécile Lefèvre)։
Հետազոտության թեման է «Խորհրդային վերջին սերունդը» (2016–2018 թվականներին հավաքված Հայաստանի գյուղական համայնքների բնակիչների պատմությունների հիման վրա)։
Բանախոսությունը կանցկացվի ֆրանսերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Մուտքն ազատ է։