ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 324 սենյակ)
Հինգշաբթի, հոկտեմբեր 16, 2025
16․05-17․30
Ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:05-ին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի «Սոցիալական գործընթացների մարդաբանություն» դասընթացի շրջանակում «Հեղափոխությունը՝ որպես սոցիալական գործընթաց. «արաբական գարնան» օրինակը» թեմայով բանախոսությամբ հանդես կգա Փարիզի համալսարանից (Université Paris-Cité) ժամանած Շուքրի Հմեդին։
Բանախոսությունը կանցկացվի ֆրանսերենով՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Մուտքն ազատ է։