ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 227 սենյակ)
Ուրբաթ, նոյեմբեր 7, 2025
16:05-17:30
Ս․թ․ նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։05-ին, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնումը» դասընթացի շրջանակում կկայանա բարձրագույն կարգի նկարիչ-վերականգնող, Վերականգնողների միության (Սանկտ Պետերբուրգ) անդամ Նիկոլայ Միխայլովի դասախոսությունը՝ «Որմնանկարների վերականգնում» թեմայով։