ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 327 սենյակ)
Չորեքշաբթի, նոյեմբեր 12, 2025
14․30-16․00
Ս․թ․ նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում տեղի կունենա պ․գ․դ․ Հայկ Դեմոյանի դասախոսությունը՝ «Ցարական մոդեռնիզմից՝ սովետական ամպիր. հայ ճարտարապետների գործունեությունը 20-րդ դարի գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակափուլում» թեմայով։