ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, նոյեմբեր 26, 2025
14.30-15.55
Ս.թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում Ա. Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող, ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահի ղեկավար, արվեստաբան Նարե Սահակյանը կներկայացնի «Ազգային սրբապատկեր․ ինչո՞ւ և ինչպե՞ս է երևակայվել Վարդան Մամիկոնյանի՝ ամեն հային ճանաչելի պատկերը» թեմայով բանախոսություն։