ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, դահլիճ)
Հինգշաբթի, դեկտեմբեր 11, 2025
Ս.թ. դեկտեմբերի 11-12-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն բարձրագույն կրթության, պատմության և հումանիտար տարբեր գիտակարգերի դասավանդման տեսական և մեթոդաբանական խնդիրներ:
Գիտաժողովին կմասնակցեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ դեկաններ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Գիտաժողովին զեկուցումով հանդես կգան շուրջ 48 մասնակիցներ ՀՀ առաջատար գիտահետազոտական հաստատություններից և արտերկրից (Վրաստան, ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Նիգերիա և այլն)։
Գիտաժողովի օրակարգը՝ այստեղ։