ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, դեկտեմբեր 10, 2025
14.30-16.00
Ս․թ․ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում Բուդապեշտի Պազմանի Կաթոլիկ համալսարանի (Հունգարիա) հայագիտության բաժնի պրոֆեսոր, հայագետ Անատոլի Տոկմանցևը կներկայացնի «Նոր կրոնական շարժումները ու պետությունը ժամանակակից Հայաստանում» թեմայով դասախոսություն։
Պրոֆեսոր Տոկմանցևը կներկայացնի իր հետազոտությունը՝ նվիրված նոր կրոնական շարժումների և պետության փոխհարաբերությունների սոցիո-մշակութային առանձնահատկություններին։
Դասախոսությունը կկայանա հայերեն։
Մուտքն ազատ է։