ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 329 սենյակ)
Չորեքշաբթի, մարտ 18, 2026
12․50-14․15
Ս.թ. մարտի 18-ին՝ ժամը 12։50-ին, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում տեղի կունենա արվեստագետ, արվեստի տեսաբան, ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանի դասախոսությունը՝ «Արվեստի խնդիրների շուրջ» թեմայով։
Դասախոսության շրջանակում կներկայացվեն համաշխարհային և հայ արվեստի գլուխգործոցները՝ անդրադառնալով դրանց ազդեցությանը արդի արվեստի պատկերացումների ձևավորման վրա։ Կքննարկվեն նաև արվեստի զարգացման հիմնական ուղիները։
Մուտքն ազատ է։