ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 327 սենյակ)
Ուրբաթ, մարտ 27, 2026
11:05-12:30
Ս.թ. մարտի 27-ին՝ ժամը 11։05-ին, ԵՊՀ արվեստի պատմության և տեսության ամբիոնի «Հետազոտության պլանավորում և մեթոդներ» դասընթացի շրջանակում տեղի կունենա իրավաբանական գիտությունների թեկնածու, Բրյանցքի մեկենասների թանգարանի տնօրեն, Մոգիլևցև եղբայրների անվան հիմնադրամի վարչության նախագահ Իրինա Կենյայի դասախոսությունը՝ «Մ. Կ. Տենիշևայի կյանքի և գործունեության ուսումնասիրության փորձից» խորագրով։
Բանախոսության ընթացքում կներկայացվեն գեղանկարչուհի և արվեստի հովանավոր Մարիա Կլավդևնա Տենիշևայի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ուսումնասիրությունները, ինչպես նաև Բրյանցք քաղաքի թանգարանի գործունեությունը։
Մուտքն ազատ է։