Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 318 սենյակ)
Ուրբաթ, մարտ 27, 2026
14․30-15․55
Ս.թ. մարտի 27-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական հաշվետու սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը կներկայացնի «Գաղութայնացումները համաշխարհային պատմության մեջ» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում խոսվելու է գաղութայնացման հիմնական փուլերի՝ գետային, ծովային և օվկիանոսային ձևերի մասին՝ սկսած հնագույն շրջանից մինչև Նոր և Նորագույն դարաշրջաններ։ Բանախոսը կանդրադառնա գաղութայնացման դրական և բացասական հետևանքներին, ինչպես նաև դրա դրսևորումներին Հին Հայաստանում։
Մուտքն ազատ է։