ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճ)
Հինգշաբթի, մարտ 26, 2026
Ս․թ․ մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում կկայանա Վրացագիտության գիտակրթական կենտրոնի բացման երկամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառման առաջին մասում «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները կներկայացնեն իրենց ուսումնառության ուղին, արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև այն «կնճռոտ» հարցերը, որոնք դեռևս սպասում են գիտական քննարկման և լուծման։
Երկրորդ մասը նվիրված է «Միմինո» հաղորդաշարին։
Երրորդ՝ «Գաղտնի բաղադրատոմսը» խորագրով հատվածում «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոսներն անձնական փորձով և խորհուրդներով կներկայացնեն վրացագիտության ոլորտում հաջողության հասնելու իրենց մոտեցումներն ու մասնագիտական դիտարկումները։
Մուտքն ազատ է։