Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, ապրիլ 15, 2026
14․30-15․55
Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական հաշվետու սեմինարների շրջանակում Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հայկազ Հովհաննիսյանը կներկայացնի ««Դասակարգի» գաղափարը և սոցիալական պրեստիժի սանդղակի ձևավորման մեխանիզմներն ու պրակտիկաները խորհրդահայ արդյունաբերական քաղաքներում» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում կներկայացվեն խորհրդահայ փոքր արդյունաբերական քաղաքների սոցիալական ինքնությունների տեսակներն ու ձևավորված մոդելները, պրեստիժի սանդղակի ձևավորման մեխանիզմներն ու պրակտիկաները, ինչպես նաև ֆորմալ ու ոչ ֆորմալ համակարգերի՝ այդ մոդելներում ներգրավված մեխանիզմների և պրակտիկաների ինտեգրման եղանակները։
Մուտքն ազատ է։