Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 լսարան)
Չորեքշաբթի, ապրիլ 8, 2026
14:30-16:00
Ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական հաշվետու սեմինարների շրջանակում Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը կներկայացնի «Հնագիտական լանդշաֆտի վերափոխումը մ․թ․ա․ II-I հազարամյակներում» թեմայով զեկուցում։
Զեկուցման ընթացքում կքննարկվեն Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա․ II–I հազարամյակներում ձևավորված լանդշաֆտային համակարգերը, դրանց պաշտպանական և տնտեսական կազմակերպվածությունը, ինչպես նաև ուրարտական էքսպանսիայի ազդեցությունը տարածքային կառուցվածքի և նյութական մշակույթի վրա։
Մուտքն ազատ է։