Զեկուցող՝
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Չորեքշաբթի, ապրիլ 15, 2026
14:30-16:00
Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում գիտական հաշվետու սեմինարների շրջանակում Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիյա Անտոնյանը կներկայացնի «Խորհրդային մտավորականությունը՝ որպես դիսկուրսիվ խումբ և նրա փոխակերպումները» թեմայով զեկուցում։
Զեկուցման ընթացքում քննարկվելու են խորհրդային մտավորականության՝ որպես սոցիալական յուրահատուկ խմբի ձևավորման գործընթացներն ու մեխանիզմները։ Հատկանշական է, որ այն ընդգծում է մտավորականության մի քանի ենթախմբերի գոյությունը, որոնք տարբեր դերակատարում և գործելաոճ են ունեցել խորհրդային գաղափարական համակարգում։ Հետազոտությունը ցույց կտա, թե որքան են այս ենթախմբերը շարունակական և փոխակերպված հետխորհրդային շրջանում։
Մուտքն ազատ է։