ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 318 սենյակ)
Հինգշաբթի, ապրիլ 30, 2026
14:30-15:55
Ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում Վիլնյուսի համալսարանի (Լիտվա) դասախոս, Ասիական և տրանսմշակութային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ռասա Պրանսկեվիչուտե-Ամոսոն կներկայացնի «Այլընտրանքային օրիենտալիստական կրոնական շարժումները ուշխորհրդային Լիտվայում» թեմայով դասախոսություն։
Միջոցառման շրջանակում կքննարկվեն ուշկոմունիստական ժամանակաշրջանի Լիտվայում այլընտրանքային կրոնականության տարածման հիմնական ուղիները, առաջացման պատճառները, ինչպես նաև այդ համայնքների գոյատևման ձևերը։
Բանախոսության լեզուն անգլերեն է։ Անհրաժեշտության դեպքում կկատարվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։