Ս.թ. մայիսի 7-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի հայցորդ Աննա Տոմեյանը կներկայացնի «Ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն. Կորեայի Հանրապետությունը 1960-1987 թվականներին» թեմայով զեկուցում։
Զեկուցման շրջանակում կքննարկվեն 1960-1980-ական թվականներին Կորեայի Հանրապետությունում ավտորիտար վարչակարգերի ձևավորման նախադրյալները և զարգացման առանձնահատկությունները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կառավարման համակարգի, գաղափարախոսության և կրթական քաղաքականության դերին՝ որպես ավտորիտար կառավարման հիմնասյուների։ Կվերլուծվի նաև, թե ինչպես վերոնշյալ գործընթացները հանգեցրին 1987 թ. ժողովրդավարական անցմանը՝ ձևավորելով դրա սոցիալ-տնտեսական և մտավոր նախադրյալները։
Մուտքն ազատ է։