- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոն
Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոն
Ամբիոնը հիմնադրվել է 1999 թ.: Նախ՝ կոչվել է Մամուլի պատմության և տեսության, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն (2017 թ.): 2025 թ. սեպտեմբերին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ վերանվանվել է Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոն: 2007 թվականից ամբիոնի վարիչն է բ. գ. դ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը։
Ամբիոնում աշխատում են ինչպես գիտամանկավարժական հարուստ փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ դասախոսներ, որոնք հեղինակել և հեղինակում են մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսների մի մասը ներգրավված է միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում:
Ամբիոնի նպատակն է ապահովել ֆակուլտետի կրթական գործընթացը, պատրաստել ժուռնալիստիկայի պատմության, տեսության գիտական իմացությամբ և գործնական հմտություններ ունեցող շրջանավարտներ:
Ամբիոնն իրականացնում է ժուռնալիստիկայի պատմությանն ու տեսությանը նվիրված հետազոտություններ, նպաստում պրակտիկ հմտությունների զարգացմանը, պարբերաբար թարմացնում կրթական դասընթացները՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ: Տարբեր ձևաչափերով շարունակվում է համագործակցությունը արտերկրի առաջատար մի շարք համալսարանների համանուն ամբիոնների և կենտրոնների, ՀՀ-ում գործող առաջատար ԶԼՄ-ների և լրագրողական կառույցների հետ։
Ամբիոնում իրականացվում են «Լրագրություն» (առկա, հեռակա) բակալավրի, «Հեռուստարագրություն» (առկա) մագիստրոսական կրթական ծրագրերը:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով