- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն
Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն
Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնն ունի իր գործունեության հետագիծը։ 1999 թ. մայիսին այն կոչվել է Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի, իսկ 2017-ից՝ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն: 2025 թ. սեպտեմբերից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այն վերանվանվել է Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն։
Ամբիոնը կրթական և գիտահետազոտական գործունեության բոլորովին նոր չափանիշներով գործող հարթակ է՝ կոչված պատասխանելու ժամանակակից մեդիաոլորտի և նշանագիտության դինամիկ զարգացման մարտահրավերներին:
Ամբիոնի դասախոսները տիրապետում են մեդիաուսումնասիրությունների ժամանակակից մեթոդներին (նշանագիտական տեսություններ, խոսույթի տեսություն, վիզուալ նշանագիտության տեսություններ և այլն)։
Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի նպատակն է ապահովել մեդիաուսումնասիրության մասնագիտացման կրթական գործընթացը, պատրաստել նորագույն մեթոդներին տիրապետող հետազոտողներ, որոնք ի վիճակի կլինեն գեներացնելու/ստեղծելու մեդիաուսումնասիրության և նշանագիտության մեթոդներով մրցունակ, միջազգային մակարդակի ու որակի հետազոտություններ։
Ամբիոնը սերտ կապի մեջ է համաշխարհային նշանագիտական կենտրոնների, ֆակուլտետների և մասնավորապես Նշանագիտական հետազոտությունների համաշխարհային ասոցիացիայի (IASS-AIS), ինչպես նաև Ասիայի նշանագիտական միջազգային ասոցիացիայի (ASIA) հետ։ Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում մեդիայի և նշանագիտության ոլորտում հայտնի առաջատար գիտնականների հետ։
Ամբիոնն աշխատում է միջգիտակարգային մագիստրոսական ծրագիր մշակելու, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ համատեղ կրթական ծրագիր (Double Diploma/Dual Degree) կյանքի կոչելու ուղղությամբ:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով