ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ս.թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հյուրընկալվեց Թուրինի համալսարանի (Իտալիա) պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն:
Մասսիմո Լեոնեն Հայաստանում էր ԵՊՀ 2022–2023 թթ․ ներքին դրամաշնորհի շրջանակում, որի ղեկավարը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Տիգրան Սիմյանն է։
Մասսիմո Լեոնեն, 2005 թվականից ի վեր, Թուրինի համալսարանի փիլիսոփայության և կրթական գիտությունների ամբիոնի հաղորդակցության փիլիսոփայության, մշակութային և տեսողական նշանագիտության պրոֆեսոր է, իսկ 2022 թվականից Տրենտոյի «Բրունո Կեսլեր» հիմնադրամի կրոնական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար: Լեոնեն Եվրոպական ակադեմիայի անդամ է։ Նա Թուրինի համալսարանի հաղորդակցության միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի «Lexia Semiotic Journal»-ի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև մի քանի հեղինակավոր հրատարակչությունների թեմատիկ շարքերի խմբագիրը։
Դասընթացի ընձեռած հնարավորությունների սահմանում ուսանողները ոչ միայն ծանոթացան նոր առարկայի, այլև ձեռք բերեցին արտասահմանյան մեդիայի ուսումնասիրության գործնական փորձառություն։ Կենտրոնանալով մշակույթի և քաղաքի նշանագիտության վրա՝ ուսուցման ընթացքում շեշտադրվեցին տեսողական մշակույթները և դրանց թվային զարգացումները: Այս դասախոսությունները ոչ միայն գիտելիքի փոխանցման ընթացք էին, այլև նոր հետազոտական մտածողության ձևավորում։
Նմանօրինակ դասընթացները փորձի փոխանակման, միջազգային համագործակցության և գիտելիքի ստացման լավագույն հնարավորություն են:
Տեսանյութը՝ այստեղ:






