ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի և «Հայաստանի հոգեբանների ընկերության» ՄՀԿ-ի հետ համատեղ անցկացվել է «ՄՌԿ-ի արդի միտումներն ու փոխակերպումները» թեմայով աշխատաժողով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ աշխատաժողովի մոդեռատոր հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը՝ ընդգծելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը: Նա նաև շնորհակալական խոսքով դիմեց Գերմանիայից հրավիրված Սարլանդի համալսարանի պրոֆեսոր Կոռնելիուս Քյոնիգին։
Սույն թվականի հունիսի 12-13-ն անցկացված միջոցառման ծրագրով նախատեսվում էր նաև հայտնի կազմակերպությունների փորձառու ՄՌԿ մասնագետների՝ Հասմիկ Վարդանյանի, Արփի Ոսկանյանի և Հասմիկ Կեսոյանի ելույթները: Քննակվել են արդի այնպիսի թեմաներ ինչպիսիք են «Ինչպես է արհեստական բանականությունը փոխում անձնակազմի ընտրությունը», «HR-ի փոխակերպող դերը», «Դիմադրությունից դեպի ներգրավվածություն. HR-ի դերը ժամանակակից փոփոխությունների խթանման գործում»։
Աշխատաժողովի ընթացքում վերլուծվել են կազմակերպություններում անձնակազմի ընտրության, վարքագծի և աշխատակիցների մոտիվացիայի կառավարման գործիքների ամենահրատապ հարցերը:
Աշխատաժողովին իրենց մասնակցությունն ունեցան «Կառավարման հոգեբանություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի ուսանողներ, շրջանավարտներ և ԵՊՀ դասախոսներ։