ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիայի «Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների» գիտական խմբի անդամներ Սոնա Մանուսյանը և Անի Պողոսյանը ս.թ. հուլիսի 1-4-ը մասնակցել են Պաֆոս (Կիպրոս) քաղաքում տեղի ունեցած «Փոխակերպելով հոգեբանական գիտությունը. 2030-ի օրակարգը» խորագրով Հոգեբանության 19-րդ եվրոպական կոնգրեսին:
Կոնգրեսի շրջանակում նրանք հանդես են եկել բանավոր զեկույցով և պոստերային ներկայացմամբ, որոնք հիմնված էին «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական (չ)գործողություն․ հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» թեմայով դրամաշնորհային ծրագրի ընթացիկ որոշ արդյունքների վրա:
Ս. Մանուսյանը և Ա. Պողոսյանը վերադարձել են կոնգրեսի բուն թեմատիկ քննարկումներից և հատկապես միջազգային կոլեգաների հետ ոչ ֆորմալ զրույցներից ծնված գաղափարներով ու նոր համագործակցությունների ակնկալիքներով:
Գիտաժողովի մասնակցությունը ֆինանսավորվել է ԵՊՀ ճանապարհորդական դրամաշնորհի, 23RL-5A044 ընթացիկ ծածկագրով գիտական դրամաշնորհի, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու դրամաշնորհի և Հովնանյան ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհի միջոցներով: