ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում ս.թ․ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում «Հայկական լեռնաշխարհի երաժշտական գործիքները» գրքի հեղինակ Նունե Շամախյանի հետ։
Աշխատությունը նվիրված է հայկական երաժշտական գործիքների պատմությանն ու զարգացմանը, ինչպես նաև հայկական մշակույթում դրանց դերի ու նշանակության խոր ուսումնասիրությանը։ Հեղինակը ներկայացնում է եզակի փաստեր, միջնադարյան մանրանկարներ և ձեռագրեր, հազվագյուտ լուսանկարներ, որոնք ընթերցողներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու Հայկական լեռնաշխարհի երաժշտական ժառանգության, ծիսական և հոգևոր ժառանգության մասին։
Հանդիպման ընթացքում հեղինակը, պատմելով նաև իր ստեղծագործական ուղու մասին, ներկայացրեց գրքի ստեղծման հետաքրքիր պատմություններն ու պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերի։















