Մարդկային ռեսուրսների կառավարում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ծրագրի նպատակը
«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի պատրաստելու ժամանակակից, մրցունակ և ռազմավարական մտածողությամբ ՄՌԿ մասնագետներ՝ նրանց տրամադրելով մարդկային
ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնարար և կիրառական գիտելիքներ,ինչպես նաև գործնական մասնագիտական հմտություններ։
Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերելու գիտելիքներ ռազմավարական ՄՌԿ-ի, ինչպես նաև ՄՌԿ ժամանակակից գործառույթների՝ հավաքագրման, ուսուցման և զարգացման, կատարողականի կառավարման, վարձատրությունների համակարգերի, կազմակերպական վարքի և կազմակերպական մշակույթի կառավարման ոլորտներում։ Միաժամանակ, ծրագիրը զարգացնում է վերլուծական, հետազոտական, հաղորդակցական և կառավարչական կարողություններ՝ համադրելով տեսական պատրաստվածությունն ու գործնական ուսուցումը։
Ծրագրի շրջանակում ուսանողները ծանոթանում են նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, տվյալահենք և ժամանակակից ՄՌԿ մոտեցումներին, ինչպես նաև սովորում են կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մասնագիտական գործունեության մեջ։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտների համար առկա են մասնագիտական լայն հնարավորություններ պետական, մասնավոր և միջազգային ոլորտներում։ Նրանք կարող են աշխատել՝
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,
- նախարարություններում, կոմիտեներում և պետական այլ կառույցներում,
- բանկերում և ֆինանսական կազմակերպություններում,
- ՄՌԿ և կազմակերպական զարգացման խորհրդատվական կազմակերպություններում,
- ՏՏ և ստարտափ ընկերություններում,
- հեռահաղորդակցության, արտադրության, մարքեթինգի, սպասարկման և հյուրընկալության ոլորտների կազմակերպություններում,
- տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում և հիմնադրամներում,
- կրթական, առողջապահական և մշակութային հաստատություններում,
- ուսումնական և վերապատրաստման կենտրոններում։
Շրջանավարտները կարող են զբաղեցնել HR մասնագետի, «HR Business Partner»-ի, հավաքագրման, ուսուցման և զարգացման, կատարողականի կառավարման, կազմակերպական զարգացման և HR վերլուծության ոլորտների մասնագիտական և կառավարչական պաշտոններ։