Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Մագիստրոսական կրթական ծրագրի քննություններն անցկացվում են բանավոր ձևաչափով։ Ընդունելության քննության հարցաշարը և գրականության ցանկը՝ «Ընդունելություն» բաժնում։
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության վերաբերյալ հիմնարար գիտելիք՝ նրանց ծանոթացնելով սոցիալական աշխատանքի տեսություններին, սոցիալական ոլորտի օրենսդրությանը, սոցիալական քաղաքականության մշակման գործիքակազմին և ներդրման ռազմավարությանը, ձևավորել և զարգացնել սոցիալական ծառայությունների կառավարման և սոցիալական ոլորտի հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև սովորեցնել գործնականում կիրառել ստացած գիտելիքը և հմտությունները։
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի մասնագիտական գիտելիք և իմացություն․ կկարողանա բացատրել սոցիալական հիմնախնդիրների առաջացման պատճառները, համեմատել ու գնահատել դրանց լուծման հնարավոր ուղիները, ներկայացնել սոցիալական աշխատանքի տեսությունները, միջամտության մեթոդները, արդի հիմնախնդիրները և ժամանակակից հետազոտական մեթոդները, քննարկել սոցիալական քաղաքականության տարբեր մոդելները, ՀՀ սոցիալական քաղաքականության, սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման սկզբունքները, գնահատման տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանության համակարգի կառուցվածքը և գործառույթները, հիմնավորել սոցիալական հետազոտության ընթացքում օգտագործվող մեթոդները, տեխնիկաները և ընթացակարգերը, ներկայացնել հանրային առողջապահության հիմնական սկզբունքներն ու մեթոդները, քննարկել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մշակման և իրականացման միջազգային առաջավոր փորձը։
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի գործնական մասնագիտական կարողություններ․ կկարողանա պլանավորել և իրականացնել բնակչության սոցիալական կարիքների բացահայտմանը, սոցիալական ծառայությունների գործունեությանը և սոցիալական ծրագրերի գնահատմանն ուղղված սոցիալական հետազոտություններ, կազմել և ներկայացնել հաշվետվություններ, կանխատեսել սոցիալական ռիսկերը, պլանավորել դրանց կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունների ներդրումը, վերլուծել սոցիալական օրենսդրությունը և բարելավման առաջարկություններ անել, իրականացնել վարչական, աջակցային և կրթական սուպերվիզիա, մշակել սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, գնահատման, հաղթահարման ուղիներ և ծրագրեր, իրականացնել սոցիալական հետազոտություններ։
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի ընդհանրական կարողություններ․ կկարողանա կիրառել ՏՀՏ-ները մասնագիտական խնդիրները լուծելիս և հետազոտություններ կատարելիս, աշխատել տարաբնույթ գիտական աղբյուրների հետ, ինչպես նաև օգտվել համացանցային տեղեկատվական ռեսուրսներից, կանխատեսել աշխատանքի ընթացքում հնարավոր կոնֆլիկտները և մասնագիտական երկընտրանքները, ամփոփել հետազոտության արդյունքները և բացատրել մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը, պատրաստել բանավոր և գրավոր հաշվետվություններ, հաղորդագրություններ, հրապարակային ելույթներ, կազմակերպել շնորհանդեսներ։
Կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ․ մասնագետները պահանջված են թե՛ պետական, թե՛ հասարակական, թե՛ միջազգային կազմակերպություններում։ Երկրի սոցիալական քաղաքականության ոլորտում տեղի են ունենում արմատական վերափոխումներ՝ բնակչության պաշտպանության կազմակերպման, դրա գաղափարախոսության փոփոխության, ծառայություններից օգտվողների ինքնաբավության խթանման, զբաղվածության ծառայությունների և սոցիալական աջակցության մոտեցումների ինտեգրման և այլ ուղղություններով, ինչը վկայում է այս ոլորտում մասնագիտացած կադրերի անհրաժեշտության մասին։
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների համար առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ հետևյալ կազմակերպություններում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ, հետազոտական ընկերություններ, վերլուծական կենտրոններ, սոցիալական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, Հայ առաքելական եկեղեցու թեմերի հովանավորությամբ գործող սոցիալական ծառայություններ և այլն։
Կոնտակտներ
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար՝ Յուլիանա Մելքումյան